Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասեք, կըրունավուր դառնալն ինչի՞ս էր.
Վայ թե հենց իմ անբախտ օրի՞ցն էս էլավ.

        Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
        էս ամենըն հենց իմ էս խիլքից էլավ։

Հիմի էնթի, հիռվում, սելիր ին լըծում,
Փռանգըստանու բերած սազիր ին ածում,
Ալթմիշլուղը սանթուրի համա գըցում.
Իմ տունըս էլ էսօր վուր էս խուցն էլավ,

        Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ
        էս ամենըն հենց իմ էս խիլքից էլավ։

Սայաթ-Նովուն դուս մի՛ անիր՝ պահպանի,
էլ չի գընա Շահի մոդն ու Սուլթանի.
Նա միր սուփրի զարթն էր, գոված-անվանի.
Փետե սազով նա գործ տեսավ էնքան լավ...

Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
էս ամենըն հենց իմ էս խիլքից էլավ։