Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

32

Իմ խիղճ գըլուխ, քիզիդ էս ինչ պատահից,
Վուխչ աշխարում ծաղր ու տընազ քի պատից.
Ուրոր փախար, էնթի բախտըտ սոթ տըվից,
Վիրչումն էլ տի՛ս, թե վո՞ւնց բեդովլաթ էլար.

        Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ.
        էս ամենըն հենց իմ էս խի լքից էլավ։

Աշխարումըս դուն պատվական ու գոված,
Շուշի նըման օսկե ղութումըն պահած,
Աջաբ, հիմի դուն ժեռ քա՞րից իս շինած.
Հանկըրծակի էս ի՞նչ արին, ի՞նչ էլավ,

        Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչից էլավ,
        էս ամենըն հենց իմ էս խի լքից էլավ։

Թաքավուրաց կամքով մեջլիս կանչվողիս,
Թավադներուց միձըրվող ու հարգվողիս,
Կարմիր կապան արք ու փառքով հաքնողիս
Աբիղայի սիվ քուրձը բաժին էլավ.

        Դե էլ յիս ո՞ւմ միղ դընիմ, ինչի՞ց էլավ,
        էս ամենըն հենց իմ էս խիլքից էլավ։

Բըրինձ էի, գարի դառնալն ինչի՞ս էր,
Յիս աղավնի, նուր լոր դառնալն ինչի՞ս էր.