Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4

Գլուխ

1

էշխի ծովի միչեն հանած լալ ու գոհար է բիռըս.
Սիպտակ, կանանչ, խաս ու ղումաշ, զար ղալամքար է բիռըս.
Օչով ռանդըն չի հասկանա՝ ուրիշ թահար է բիռըս.
Աչկ ունեցող չըտեսնողին ահ ու ղահար է բիռըս.
Հիլ ու միխակ ու զանջափիլ, սաբր ու ղարար է բիռըս:

Ինչքան ուստադ կա աշխարում, թուղ հավաքվին թամաշի,
Հընդըստանից ղալամքար դա, մաթ կու մընա իմ նախշին։
Մաթ կու մընան իմ մարջանին, իմ ակներուն անհաշիվ.
Դիբա ու ենգիդունյա է, սեյր արեք իմ ղումաշին,
Սիրմա թիլով լինչին արած, զարբաբ ու զար է բիռըս։

Բիռըս էնքան մինձացիլ է՝ փիլը տանիլ չի կանա.
Վուչ մե սարափ մե հատ լալիս գինը ճարիլ չի կանա.