Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամեն հուջրիս հազար կապ կա, էլ բաց անիլ չին կանա.
Սելավ էլ դա, սրտիս քուրևն էլի մարիլ չի կանա՝
Աստծու սիրուն չմոդենաք՝ կու վառե, նար է բիռըս։

Է՜յ աղանիր, վախում իմ յիս թալանչեմեն ու գողեն՝
Բիռըս մե մեկ բաց իմ անում, շանց իմ տալիս Էկողին.
Իմ գըլուխըս մատաղ ըլի առնողին ու չառնողին.
Համն ու հուտըն աշխարք բըռնից, խիստ դուր դու քա խըմողին՝
Դոշաբ, շարբաթ, նուղլ ու նաբաթ, ղանդ ու շաքար է բիռըս։

Ժեռ քարիրըն ալմաս դառնան, աշկըս վըրեն չի մընա.
Թե մարթիք իմ տիսըն չը գան՝ ուրիշի մոդ չիմ գընա.
Հեստի էշխի կըրակ ունիմ, ինձ մոդենալ չին կանա.
Սայաթ-Նովուն չը հավատաք, չուն իսկըն էս մեկըն ա,
Չըլի թե արևուն ղընիք, կու հալվե՝ ձյուն է բիռըս: