Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

32

Գլխովըտ ման տամ յիս, քու ցավըտ առնիմ,
Ձեռըտ տուր ինձ նազ ունիս դուն, նազ ունիս.
Քու սանդրած հուսիրին, քու ջանին միռնիմ,
Ձեռըտ տուր ինձ նազ ունիս դուն, նազ ունիս,
                                             Ալա գյոզ ունիս։

Յիս քի համա ղուլ իմ, դուն էլ՝ իմ աղեն,
Գուզիս կու տամ քի հաստատած մե րաղամ.
էս աշխարում քանի վուր դիռ յիս սաղ իմ
Ձեռըտ տուր ինձ նազ ունիս դուն, նազ ունիս,
                                             Ալա գյոզ ունիս։

Դոշիս վըրա դուզուն կապած դաղ ունիմ.
Քու ծոցըն էլ էն ջաննաթի բադըն է,
Քանի դեռ քու սիրունության շաղրն է.
Ձեռըտ տուր ինձ նազ ունիս դուն, նազ ունիս,
                                             Ալա գյոզ ունիս։

Դարդըս շատ է, ոչով կեսն էլ չի տանի.
Հիդըտ տար ինձ, քիզի կարոտ մի սպանի.
Քանի յիս կամ, ուրիշ խիալ մի անի.
Ձեռըտ տուր ինձ նազ ունիս դուն, նազ ունիս,
                                             Ալա գյոզ ունիս։