Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

31

Անգաճ արեք ձիր ծառայի բանքերուն,
Միզնից գըլուխ շատ վարպիտնիր էլ չը կան.
Չը հավատաք, աշխարն էյթիբար չունե,
Շատ աշուղնիր՝ էշխի դոստիր, էլ չը կան։

Քա՞նի լիզու լալկից, բաբին չը մընաց,
Քա՞նի աշուղ մեռավ, յարին չը մընաց,
Աշխարը մինձ Իսկանդարին չը մընաց,
Հուջրեն լիքը զար-զարբաբնիր, էլ չը կան...

Հին վերքերս էն վախտըն ինձ կու մաշին,
Յիփ դոստիրըս ինձ մե կորած մարթ հաշվին,
Ասկ-բարեկամ մեմեկ հիռու կու քաշվին,
Ափսուս, մոր արտսունք-պատկիրին, փուր չըկա

Ով գալիս է, աննման իք ասում դուք,
Հարցընողին ազնիվ ջան իք ասում դուք,
Թե վուր Սայաթ-Նովային իք ասում դուք,
Մընաք բարով ասից, գընա՜ց, էլ չի գա: