Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

33

Թե վուր բանդա ղուլու հալըն հարցընիս.
Գըլուխը թող տա քարին Սայաթ-Նովեն.
Ախ քաշելեն ջանն ու հոքին քայքայից.
Հա գուլա արտսունք-արին Սայաթ-Նովեն։

Յար ունենաս, էս խաբարըն չիմանա,
Թող աչկիրըն չանե նամ Սայաթ-Նովեն.
Լիզուս ուրիշի մոդ, միտկըս քիզ վըրա,
Թող չը դաղվե, չանե ղամ Սայաթ-Նովեն:

Պատկիրքիցըտ չը կշտացա փտելով,
Բաղ գըցեցի, բարըս մընաց ուտելու.
էնքան դարդ սըրտումըս մընաց այտնելու,
Աարոտ մընաց ընգիրի Սայաթ-Նովեն։

Տարին վաղ էր. էս հենց վաղ վախտից էլավ.
Բլբուլի պես մաճըտ քու վարթից էլավ,
էսքան մուրը քու լիզվից՝ բախտից էլավ:
էշխի ընգավ խիլքը քամ Սայաթ—Նովեն:

Ինչ անիմ, մաշվեցա ահուզարեմեն.
Սիրտըս հալից յարիս ինթիզարեմեն,
Կու մեռնիմ, յիդ չիմ կենա իղրարեմեն,
Թող մեռնի քու հուզիրին Սայաթ-Նովեն: