Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վախում իմ թե աշխարհ ինձ կու բամբասե.
Հույս կա վիրչում, վուր քու յարըտ էլ յիս իմ,
Դե թող քընե խաթըրջամ Սայաթ-Նովեն:

Սիրտը բարուն ու արթարին ման գու քա.
Ովոր մեյդան մըտնե, արին ման գու քա,
Աշկըս էլի գոզալ յարին ման գու քա,
Թե չե կըրակ կու մաղի Սայաթ-Նովեն։

Դուն ինձ ուստա, յիս էլ քի յար, քի ջանան,
Ինչ վուր կոսիմ, պիտիս դըրուստն իմանա.
Կարքըն էս է, պիտիս վառվի ինձ ամա,
Տուն յիս շամն իմ՝ փսրվանան՝ Սայաթ-Նովեն:

Խիվ սիրտ, ցավի ճանգում չորցար-խաշվեցիր,
էշխի ընգար, քրքրվեցիր, մաշվեցիր.
Քիզ մե հայտնի մինձ վարպիտ կու հաշվեին,
Ո՞վ ասից, ճամփից շեղվի Սայաթ-Նովեն։

Ինչ վուր Նուրի կոսե, յի՛ս իմ քիզ ջանան,
Հա՜ ախ քաշե, չխնդա թող իմ նանան.
Քիզ իմ սիրում, կանց կու սիրեր Շահսանամ:
Բութեն փիրից առավ ջամ Սայաթ-Նովեն: