Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

50

Բեզարիլ է հոքիս մարմնից, հա տանջվում է, վունց զահրից,
Աղոթում իմ արարիչին՝ էս ցավեն ինձ ազատի,
Փիր ուստադին աղաշում իմ, անգաճ անե իմ զարին,
Մարդի համա աք իմ քաշում, նամարդից իմ բեզարի.
Անգետ մարթը շուշես կոտրից, կոտրածն էլ չի սաղանա,
Մե գամ քաշողն էլ չը քաշե իմ էս քաշած ազարից։

Մենակ անգիր իմ մընացի, վուրփին բաբա ըլողըն գա,
Բերանը սուրփ, լիզվին աղոթք, աշկում բիբ ունեցողըն գա,
Ուստադեմեն ուսում առած, բաբլուին բաբ ըլողըն գա,
էշխի դուքան իմ բաց արի, սիմ ու շարբաբ առնողըն գա,
Հենց էնդուր իմ ջունուն դառի՝ հուջրես լիքն է լալ-ջավահիր,
Զարմանալի տիղ բաց արած էս շահրադել չեն բազարին։

Արտիս մեչըն կըրակն ընգած էրում է ինձ շամ-շիվ արած,
Գիշիրնիրըն լուսնակի հիդ, ցերեկն ուշկըս շամսի վըրա,
էնդու համա ջունուն դառած կանչում իմ վա՜շ-վա՜շ, շիվարած.
Ծըպնիրըն Հինդն է բանդ արիլ, գուրձվածկըն էլ Շամ շըհարը,
Ամեն թիլըն հազար ռանգի, ամեն ռանգը հազար փայլի,
Ուրումելում չէլած մաթահ, ամենուն պետկ է էս զարից։

Ինչքան էլ վուր դուն մինձանաս, խոնարութինն աչկըտ կալ.
Փիր ուստադի ղահրը քաշե, քու ավազին չասիս լալ.
Յըշմարտության դուռըն բաց միշտ, ձեռըտ չառնիս հարամ մալ...
Ենգիդունյումն գոյացած՝ Փռանգստանու գործ է լավ.
Սազ գու քա ամեն արհինտի, արժանի է բազարի: