Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

49

Վարպետներու հայտնի խոսկը
Հըրաման է՝ փիրի գրած,
                 Մե մեկ քաշած հադիդադից,
                 Օսկե թիլի նըման շարած.

Առանց ընգիր էս աշխարում
Աշկըտ կուլի լիքը արուն.
                 Ակռեքըն փուր կա բերանում,
                 Զուր չին ասի ջանի ջաղաց։

Լաց լիմ մենակ օրի համա.
Ման գամ սիրդաշ-յարի համա.
                 Լավ ընգիրն ընգիրի համա
                 Դարդի դարման-ճար է էլած:

Մե տիղում վուր ջալալ ըլի,
Կախտե՝ հազար դալալ ըլի.
                 Մարթս թե վուր հալալ ըլի,
                 Կալից կառնե միշտ օրահաց:

Աղոթրանին ով ուշ նայե,
Չի ազատվի ախ ու վայեն.
                 Սայաթ-Նովեն ինքը հայ է,
                 Իր հավատքին ամուր կանգնած:

1758
էսպես Արութինի (ասած) գուբեյթ:

— 185 —