Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

51

Ինչքան էլ վուր դուն մինձանաս, բարեկամ,
էլի զարնիշանչու նախշիրը կոսին.
Գուզե հնդու էկած ղալամքար ըլի՝
Զարբաբ ու զար լավ ղումաշնիրը կոսին։

Դըրուստ ճամփա ընգնողըն ղլամ չի քաշի.
Մեկը զարբաբ, մեկելըն խամ կու մաշի.
Գեդնի տակին ինչ էլ ըլի չին հաշվի,
Պատի տաշած քարե շարքիրը կոսին։

Թե փուշ խոսիս, վարպետի հիդ թավ շիլի.
Վուրսնուրթն առանց սար, սարն առանց ավ չիլի։
Փետից շախմախ, շախմախից էլ ղավ չիլի,
Լավ պողվատի քուրեն, հանքիրը կոսին։

Սիրուն զուշփը գոզալներու զարթըն է.
Մարթուս զարթն էլ նրա մարիփաթըն է.
Նամարդ մարթը թույնի խոտի հատըն է,
Ջոմարդի էլ աչկ ու ունքիրը կոսին։

Շատ մարթ էշխի կնգնե էս աշխարքումըն,
Ահուզարն էլ պակաս չիլի կինքումըն.
Վրաստանու կողմի Թիփլիս քաղկումըն
Սայաթ-Նովուն էշխի ընգիրր կոսին։

Օգութլամա (խրատական)։