Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

52

Աստծու սիրուն, խոսի, ա՛յ իմ սիրուհիս,
Բառըտ քախցըր, պըռունգնիրըտ հանց նաբաթ.
Գոզալ, թե վուր աղուհացըն սիրում իս,
Եկ, ինձ մի տու էլ ամոթանք—խրջալաթ։

Առուտեհան ծանոթ բաղըն թեքվեցի,
Բլբուլ ձենին վարթի թուփըն թեքեցի.
Մեբաշ տեսա յարս է, իսկույն չոքեցի,
Խիլքըս թըռավ գլխես, տեսքեն էլա մաթ:

Մարմար դոշին մարջան կախելիս տեսա,
Պռունգներին շաքար մաղելիս տեսա,
Զալում յարիս վարթըն քաղելիս տեսա,
Պտտվում իմ էն դուր, վունցոր մե սայաթ։

«Հա ու չէ»—ով ինձ զրգեցիր հավատից,
Օրն էլ հինգ հիդ խաթետ պակաս չէ խաթից.
Յա՛ր, ազատիր ինձ յադ յարի մուննաթից.
Լա՛վ չէ, գոզալ, մի՛ անի վատ ադալաթ։

— 189 —