Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9


Ուստի՞ դու քաս, ղարիբ բըլբուլ,
Դու մի՛ լաց լի, յիս իմ լալու.
Դու վարթ պըտռե, յիս գոզալին,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու։

Ա՛րի, բըլբուլ, խո՛սի բարըն,
Օխնըվի քու էկած սարըն.
Քի վարթն էրից, ինձ իմ յարըն,—
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու։

Ման իմ գալի դիլդարի հիդ,
Վունց ղարիբ բըլբուլ խարի հիդ.
Դու վարթի հիդ, յիս յարի հիդ,—
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու։
 
Սալբուի նըման կանանչ իմ,
Ե՛կ խոսի, ձայնիտ ճանանչ իմ,
Դու վա՜րթ կանչե. յիս յա՞ր կանչիմ,
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու։

Ղարիբ բըլբուլ՝ ձայնըտ մալում,
Յիս ու դուն էրվինք մե հալում.
Սայաթ-Նովեն ասաց՝ զա՛լում,—
Դու մի՛ լաց լի, յի՛ս իմ լալու։