Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

8


Յիս մե ղարիբ բուլբուլի պես, դուն օսկե ղափազի նըման.
էրեսըս դի ոտիտ տակըն՝ անց կաց, փիանդազի նըման.
Յա՛ր, քիզիդ խոսիլ իմ ուզում՝ Շահի իլթիմազի նըման,
Աջայիբ - սուրաթի տեր իս՝ ռանգըտ է գուլգազի նըման։

Յա՛ր, մըտիլ իս բաղչի մեչըն, աջայիբ սեյրան իս անում.
Շուղկտ արեգագի նըման է՝ տեսնողին հեյրան իս անում,
Զիգարըս կըրակ իս տըվի, էրվում իմ՝ բիրյան իս անում.
Վունց մե գոզալ չէ ունեցի էտ քու արած նազի նըման։

Հենց իմացի, յա՛ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ
Քու դըռանըտ նընգած ըլիմ, ով տեսնե, ասե՝ տուսաղ իմ,
էշխեմետ հիվանդացիլ իմ, վունց միռնում իմ, վունց թե սաղ իմ
Ծովի պես ուրղան իմ տալիս, գըժվիլ իմ Արազի նըման։

Ով կու տեսնե, ջունուն կու լի՝ բարգ էրեսիտ խալ իս անում.
էլ ջուքամըն դո՛ւն կու քաշիս, շուն մահիս խիալ իս անում.
Յա՛ր, յիս քիզ բարով իմ տալիս,— շուռ իս գալի, ղալ իս անում,
Չունքի խոսկըտ անց է կենում բելլու շանանդազի նըման։

Սայաթ-Նովեն ասաց՝ գու լամ. չիմ լաց լի՝ թե ճար ունենամ,
էլ յի՛ս կու քաշիմ էս ղուսեն՝ թուղ լի ահուզար ունենամ.
Յա՛ր, քիզ վըրեն արք ունենամ, մե լավ իխտիար ունենամ՝
Առնում, տանիմ մեջլիսնիրըն օսկեջըրած սազի նըման։


էս խաղն ով որ սովրի Դոստիյի խաղի ձենով ասե, թե որ չիմանաս հարցրու, թե գոզայլար յրդնաղինա քաղ դաստա բեդաստա թարփանուր: