Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

55

Ջամալըտ հայլի է, մարթու կայրե ողջ,
Ջիռացող քու էշխետ յիս դառիլ իմ մունջ.
Ջրատար քու ղուլին արիք ցավատանջ,
Ջամար օսկի էի, դարդն արավ ինձ թուջ։

Ջահ էրեսըտ տեսա, դառա անիլլաջ.
Ջեր Ստամբուլն ի՞նչ է, աշխա՛ր աժիս դինջ.
Ջոկ բան իս դուն՝ Հնդու ջավզ իս, ջիղա-թաջ,
Զամ-այնաբանդ քոշկ իս, վարաղըդ նարինջ։

Ջանում, թաք իմն ըլիս՝ հազար թուման խարջ,
Ջանք կոնիմ, թե ըլի էդքան էլ պահանջ.
Ջամ աշխարքը հենց քիզ համա կու դա մարջ՝
Ջուխտ աշկիրըտ՝ արիվ, մազդ՝ ծաղկեփունջ։

Ջեյրան կապսդ տեսա, խիլքս էլավ վեջ.
Ջուղաբ արա, գոզալ, մի թուղ ցավի մեջ.
Ջունուն դառած, էշխետ կու երգեմ անվերջ.
Ջիդարըս խաշիլ իս՝ չիմ անի տրտունջ։

Ջաբրով զառ դըցողին չէ ընկնի շեշ-փանջ.
Ջոշխուն էշխըդ ինձի շինից մե կիսլանջ.
Ջահել Սայաթ-Նովան յար կու սիրե քաշ,
Ջե-ի վրա դինջ կու գրե «սկիզբ ու վերջ»։

էս Արութինի ասած է ավայ-ախր։

— 192 —