Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

54

Թե վարպետ իս ու վարպետի զավակ իս,
Մեյդան մտար, խոսի վունցոր իմաստուն.
Մեյդանը շահինն է, արհիստն ուստինը,
Լալըդ բազար հանե, յիփ հույս ունիս դուն։

Աշխարումըս թե վատ, թե լավ վարպետ կա,
Ազնիվ խոսքին հույս ու հավատ էլ պետք ա,
Դե վուր հին վուրսնուրթ իս, ձիռիդ լավ նետ կա,
Ծերը պահե համաշա սուր, պսպղուն։

Թե որ գուզիս վարպետներու պես ապրել,
էշխի մեյդան մտար, շուշա մի կոտրե.
Վարպետներու անեծքի տակ մի մտնե,
Անփուրց խոսող մարթը շուտ է փոշմընում։

Փառք տուր տերին, վուր տիրաշեն գործ արվե.
Թե վուր գուզիս սիրտըտ էշխի հիդ փարվե,
Սաղով խոսի, վուր աշխարին հարմարվե՝
Բերանրդ լեն մի բաց, խոսի դու սահուն։

Սայաթ-Նովա, խոսկը տիղին կու բերեն,
Քիզ նվիրե վարպետներուն ու փիրին,
Նիտ-աղիղտ մի տու խուր-խուր ծովիրին.
Ծիղտ հիռու պահե՝ պեծ չառնե ղավուն։

Սա վարսաղ է:

— 191 —