Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

58

էնդուր կուլամ՝ սիրտը կոտրած առյուծըն
Գող աղվեսեն է իր վերքրն ստացիլ.
Ազնիվ մարթը ապրուստի է ման գալի,
Ամեն գյադա զարբաբի է տիրացիլ:

Ինչ անտառ է, կրակն ընկած՝ չէ վառվում,
Քաֆուր է նա, ով որ սա չէ հասկանում.
Չարխի ֆալակն էնդուր հիմա չէ դառնում,
Վուր աշխարքս հիմա շատ է նիղացիլ։

Տերը միղս հալբաթ զանց կոնե մեկ օր.
Ոչխարն էծեն կու բաժանե նա մեկ օր.
էս դուռ փակողն, ինքը բաց կոնե մեկ օր՝
Մուխաննաթի էրեսըն է սիվացիլ:

Մոտիկըս յադ դառավ, աման չը մնաց,
Աղուհացը պակսիր, դուման չը մնաց,
Էլ ճշմարիտ, արթար իման չը մնաց,
էնդուր սիրտըս փարա-փարա է դարցիլ:

Դարդրս ասիմ, մե բիռ դառած, էն գլխեն,
Վերքս բուժե՝ արուն կալած, էն գլխեն.
Էդ քու լիզվից խոցված, վառված էն գլխեն,
Սայաթ-Նովան կրակումն է մընացիլ։

1758 մայիս։