Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

59

Ասեցին թե, Շախաթա՛յի, արար-աշխար ստիղծող.
Չելածեն էլածն արեցիր, բարբառ ու բառ ստիղծող։

Քու էտ բարերար կամոքն ղուլն իմ փարվար-ուստադի.
Փիրն ինձ լսից ու տիղ տըվից. էշխըս՝ տվածն ուստադի։

Հասա դուռըն ճշմարտության, խմեցի էս սուրբ գինին.
Հասկացիլ իմ, ասա, յարա՞բ, արթար գրածն ուստադի:

Ով վարպիտի նըման խոսե, նրան կուտամ օղորմի.
Ինչքան էլ վուր յիս մինձանամ, թոզը չիմ մեծն ուստադի։

Ով արթարութինից խոսե, նա ինձ հիդ ընգիր կոպի.
Նրան յիս իմ լիզվից կոսիմ, ոչ թե՝ ասածն ուստադի։

Սայաթ-Նովա, օղորմի տուր, ուստադիտ էլ, փիրիդ էլ.
Շոռ չը խառնիս քո խոսքերուն, կուլիս սիրածն ուստադի։

— 196 —