Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

66

Յիս չիմ հիշի վատ մասքանը, շուն աշխարըս ունայն ա.
Անցածն ի՞նչ է, քանի վուր մարթ վունց հուր կերվի, կու գընա.
Թե հանգցընիմ հախ ճըրաքըն, ինքըս վառվիլ չիմ կանա.
Մահու թասն էլ թե խըմցընին, հարփածի պես չիմ դառնա.
Վարթըս թոռմից, ղուշըս թըռավ, էլ վունշիշ չիմ իմանա։

էս աշխարը Տիրոջ ձեռին վունց մե խախալ պըտըտվող.
Մեռնիմ արթար քարամաթիտ, կինքում մենակ ինձ մի՛ թող.
Եկ, աշխարը մի բաժանի՝ յիրիք ջուր է, մեկը՝ հող.
Աթա՛մորթի, կինքիտ ճամփին մենակ չըլիս ճամփուրթող,
Վիրչի քունը աչկըտ փակե, էլ վունչիչ չիս ունենա։

Փիր հայրիրըն պըտուտ էկան էս աշխարի չուրս յանը,
Վունց բլբուլն է պըտուտ գալի վարթի խարի չուրս յանը.
Չիմանաս թե է՛ս աշխարում կուլի քաի ու մաքյանը,
աշխարըս հատ-հատ է՝ մեմեկ դիփ կու հուսե օվկիանը.
Տեսածըս թե դըրուստ ասիմ, էլ ամութով չիմ մընա։

է՜յ աղանիր, ձեր առչիվ ջեր հեստի ղուլում կու չոքի,
Լա՛վ իմացեր, էն աշխարում ղուլն աղեմեն չին ջոկի.
Մահըն գու քա վարթըտ տանե՝ դըրան վունչիչ չի օտկի.
Թե սուտ խոսիմ, լիզուս կըտրեք, գուզե արեք բանհոքի,
Վիրևն Աստվաձ, ներքևն յիս — լիզվիս սուտ չի մոդենա։