Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

65

Ասեցին, թե Շախաթայիք խաբար ունէ՞ս ալամեն,
Գրքի վո՞ւր թերթին իս գրված, ո՞վ է բռնիչ ղալամեն։

Հոքիտ իստակ ու պինդ պահե, վուր արթար հախը մերն է.
Հուրը մերն է, ջուրր մերն է, հողմըն ու հողը մերն է։

Փառք արարիչ-ըստիղծողին՝ մեծ պահապանը մերն է.
Կինքը մերն է, մահը մերն է, դըրախտի բաղը մերն է։

Իրեք հարուր վաթսուն ու վից սուրփի աղոթքը մերն է.
Հիսուսին մեզ տերն է ղրգիլ լուսն ու ջափաղը մերն է։

Սիոնի սուրբ գերեզմանը, ապրելու տեղը մերն է.
էջմիածնա մայր աթոռը և աղիզ ցեղը մերն է:

Սայաթ—Նովա ղալբ բան չանիս՝ սարաֆ—մատյան ունինք մենք.
Անկըրակ մհլամ դիր վիրքիդ՝ զորավուր եղր մերն է։

Ղազայ—դիվանի: