Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

67

Փառք արարչին, գոյ անոգին, սիրով սնող-պահպանողին.
Դեռ հող ու ջուր, հայտնի եղա ես էն ոսկի սամանդարին.
Ժամանակը երբոր հասավ, ընկա անհոգ վաթանի[1] մեջ,
Գուցե տիրոջ կամքըն էր, որ ղալամից ընկա դավթարի։

Երեք ամիսն երբ որ անցավ, հայտնի եղավ մորըս Արտին.
Վեց ամիսըն երբ որ անցավ, սեղմըվեց էն ոսկի գոտին.
Իննը ամիսըն լրացավ, կանչեցի՝ տերն ինձ ազատի.
Մարմին դառած ես շունչ առա, աչքս բացի լույս աշխարհին։

Մեկ տարեկան, մանկան ուժրս զորավոր յուղիցն[2] եմ գտնում,
Երկու տարուս մեղ, լույս-մայրըս դեռ իր կաթովն է ինձ սընում.
Երեք տարեկան եմ դառնում, դեռ օրոցքիս մեջ եմ քընում.
Չորս տարեկան երբ որ դառա, դետնին հաստատ քայլերս արի։

Հինգ տարեկան, արդեն ազատ լեզու առա, բերան բացի.
Վեց տարեկան երբ որ դառա, նոր ակռեքիս ուժն զգացի.
Յոթ տարեկան, այնքան եղավ, որ ջանք արի ջըրի, հացի.
Ութ տարեկան, գարուն ընկա՝ աչք ածի նոր ճանապարհին:

Իննը տարիս երբ որ անցավ, դեռ հայտնի չէր թէ ինչ էի,
Տասը տարեկան էլ դարձա, դեռ գիժ ու միժ կը շրջեի,
Տասնըմեկըս էլ լրացավ, դեռ էնքան էլ խելոք չէի,
Տասնրերկու տարեկանում ինձ հանձնեցին ուստաքարին։

  1. Արգանդ:
  2. Մեռոն։