Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11

          Յիս կանչում իմ լալանին.
          Բադեշխանեն լալ անին.
          Վայ թե հասրաթետ միռնիմ,
          Բլբուլ լիզուս լալ անին.
Դոստիրըս հիռու կանգնին, յադիրըն գան լալ անին:

          Քի սազ դու քա ալ ղումաշըն, նազանի. —
          Ե՛կ ճակատիտ կապե զարլու մուղայիշ.
          Ձիռիտ բըռնե օսկեջըրած մըկրատըն,
          Խուճուճ խուճուճ կավերուտ տուր արայիշ։

                 Յիս կանչում իմ դարանին.
                 Թեջնիս, վարսաղ, յարանին.
                 Ո՞վ ասավ, թե նըհախ տիղ
                 Յարիտ մեչըն յար անին.
Ավետարանն կու տա խոնար մարթուն երանին։

          Պատվական տեսնելու նովաբին-աջար.
          Բլբուլին սպանող թոփ վարթի սաջար.
          Աչկիրուտ ունքիրըտ Էլավ մուհաջար.
          Թերթերուկիտ մազըն՝ զար, օսկու զարնիշ։

                 Յիս կանչում իմ զայանին.
                 Նու [ու] այիբ զայ անին.
                 Դո՛ւն իս ասի՝ նըհախ տիղ
                 Յարի սիրտըն զայ անին.
Շահն Էր քաջի, չէր դիմանա էս իմ քաշած զայանին։