Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

          Հուտըտ աշխար բռնից, փըռա՛նգի մաջում,
          Դաստամազըտ դառավ սիմ ու աբրեշում.
          Կըռնիրըտ շիմշատ է, մատնիրրտ է մում,
          Ծուցըտ բաղչա ունիս, մեշկըտ Է ղամիշ։

                 Յիս կանշում իմ մերանին,
                 Ըսկըսպնական մերանին.
                 Թուղ դոստիրըս շատանանք
                 Թըշնամիքրս մեռանին.
Ասի՝ թե յիս քու ախպեր, քու մերն ինձի մեր անին։

          Բեմուրվաթ յա՛ր, խելքըս գըլխես մի տանի.
          Գարդիրըս շատացավ քանի՜ մե քանի.
          Գիդիմ վուր, յա՛ր, դուն ինձ լայիղ լիս անի՝
          Դուն մե թաքավուր իս, յիս մե խիղճ դավրիշ։

                 Յիս կանշում իմ մասանին.
                 Սե ու այիբ մաս անին.
                 Յիս քիզնից չիմ հեռանա,
                 Գուզե ինձ անմաս անին
Սայաթ-Նովեն քո՛ւ յարն է, թեգուզ մասնեմաս անին:

          Դաստամազըտ նըման սըմբուլ սուսանի.
          Վախում իմ, թե սերըտ սիրտըս կես անի.
          Կու միռնիմ, էլ ինձի պես չիս տեսանի.
          Քու Սայաթ-Նովեն իմ, մի՛ անի ղիմիշ։

(1753)

Քրոնիկոնի 441-ին. Արութինի (ասած) րուբայի բայաթի-թասլիթ (-Թեջնիս):