Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈԹԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ

1. Այս նշանավոր և հանրածանոթ խաղը Սայաթ-Նովայի ստեղծագործական շրջանի վերջին տարիների գործերից է, որով, ինչպես ընդունված է, սկսվում է նրա երկերի ժողովածուի հրատարակությունը։ Ինչպես հայտնի է, խաղի երկրորդ տողը խախտված է մեկ ավելորդ վանկով.— «Նաքազ մարթ քիզ չի կանա տեսնի...» երգչի որդու՝ Օհանի ձեռքով գրված օրինակի մեջ թեև վանկային այս թերությունր վերացված է քիզ բառի հաշվին, բայց խախտված Է որոշակիությունը,— «Նաքազ մարթ չի կարող տեսնէ...»: Երգիչն ասում Է քամանչային, թե նաքազ մարդը, այսինքն ստոր, չնչին արարածը քեզ չի կարող տեսնել (= զգալ, հասկանալ, ունենալ), դու նրա համար պաս ես — արգելված ես, նրան անմատչելի ես, բայց որոշիչ և հողի պակասը մարդ բառի վերջում և քիզ դերանվան բացակայությունը երկրորդ վարիանտում խախտում են տողի իմաստը։ Կանա բառը, հեղինակի ձեռքով գրված է կնա, գուցե դիտավորյալ, որպեսզի ավելորդ վանկի վրայից սահի երգող-արտասանողը, բայց դրանով մի նոր խախտում Է ստացվում։ Այս ժողովածուի առաջին հրատարակության մեջ մտցրինք կնա բառը, բայց կյանքամ անօգուտ անցավ։ Դրանից բացի և հողի պակասը մարդ բառի վերջում նուրնպես անորոշություն Է մտցնում իմաստի մեջ. ուստի գերադասեցինք մարդ բառը որոշակի դարձնել ն-ով և հանել կնա-կանա բառը, թեև կարող Է նույնիսկ առարկող գտնվի, որ կանա-կարող-ը հեղինակը խստացնելու, ուժեղացնելու համար Է գրել։


Խաղի նախավերջին տան բովանդակությունը վիճելի է եղել (տես «Սայաթ-Նովա», 1931 թ., Էջ 153, Գ. Լևոնյանի ծանոթագրութ.)։ Մենք այս տողերի և ոչ մի բառն աղավաղված չենք համարում և խմբագրման փորձ անելու պատճառ չենք գտնում: Երգիչը, պարզապես, դիմում է քամանչային, որն իր տիրոջը երկու տարբեր դրության մեջ է դնում, այն է,— որ նախ նա հյուրասիրվում է սրահում՝ թեյով և սուրճով, պարապ ժամանակի համար րափաանդորը, հանգիստ (պարսկ.— րէֆահ բառից) պահանջում, կամ, գուցե և, վարձատրություն, բարօրություն (արաբ.— րէֆան բառից) ստանում, ապա