Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտնելով մեջլիսի մեջ, «գող ու սափա» է ուզում և գոզալների շրջապատման մեջ կազմում մեջլիսի կեսը։


Վերջին տան դողըն բառը բնագրում գրված է դուղըն, որն անշուշտ, գուղըն ձևով գրող ձեռքի սխալ է։ Գ. Ախվերդյանի ձեռագրում ևս ուղղված է դողըն, սակայն տպագրվել է բնագրի ձևը։ Հաջորդող խաղողըն, ածողըն նմանահանգ բառերից երևում է, որ հեղինակը նկատի է ունեցել բառի գրական ձևը:


2. Խաղի բ. տողը — «էրեսիտ խալըն ծածկում է՝ մազիրըտ խափանգ իս անում, երգչի որդու ձեռագրում ավելի ճիշտ է գրված—ծածկվամ է այլ կերպ պետք է լիներ ծածկում ես, ինչպես Գ. Լևոնյանին պատկանող աշուղական ձեռագիր երգարանի վարիանտում է — «ծածկիլ իս», բայց հենց է տառի գոյությունը բնագրում, փոխանակ ի (=իս), ապացուցում է, որ պետք է լիներ ծածկվում է:


Վերջին տան բ. տողի առաջին կեսը Գ. Ախվերդյանը չէր վերծանել և բոլոր հրատարակությունների մեջ բաց էր մնացեր Բնագրում գրված է նովա փարծիկծվաին, որ պետք է կարդալ «նովափար ծաղիկ ծովային». իսկ վերջի կեսը — «մանիշակ բաց արած ծովին», Ախվերդյանը թողել է նույնությամբ մինչդեռ պետք էր բնագրում սխալ գրված ծովին բառը ուղղել և դարձնլ նովին, ինչպես 27 (Զ) խաղի մեջ է — «Մանուշակ բաց արած հովին»։


3. Հայերեն խաղերի մեջ սա մի ակն է. որ ունի 1752 տարեթիվ և այդ հիման վրա համարվել է երգչի հայերեն ստեղծագործելու առաջին տարին։ Ուշադրության արժանի են խաղի վերջին տան հանգերը, որոնց մեջ ցայտուն կերպով դրսևորվում է Սայաթ-Նովայի մեծ վարպետությունը՝ նաև հանգեր տեսակետից։ «Գու լան սարիր», «վուր դուն արիր», «ջունուն արիր»: Երկու անգամ կրկնվող բառից (ուրիր) չի կարելի հանգ կազմել նույն տան մեջ, հեղինակը դրանից խուսափելու համար, մեծ նրբությամբ, վերջին երկու տողում կազմել է ներքին հանդ — ավուր դուն, ջունուն»։


4. Սայաթ-Նովայի հայերեն երկու գազելից մեկն է սա և առաջինը։ Զեռագրում հայերեն խաղերն սկսվում են սրանով, և որովհետև վերջում հեղինակը գրում է — «հիմի գուզիմ թե հայեվար ասիմ», ուստի կարելի է եզրակացնել, որ այն գազել-դիվանին նրա հայերեն անդրանիկ խաղն է։ Դավթարում բոլոր խաղերը դասավորված են ոչ ժամանակագրական կարգով, որովհետև հեղինակը առաջնորդվել է իսկական դիվան կազմելու սկզբունքով, այդ պատճառով էլ դժվար է հաստատապես ասել այս խաղը գրելու ճիշտ տարին, սակայն ենթադրում ենք, թե գրված պետք է լինի 1747 թվականին։ Խաղը հեղինակի կողմից առնված է քառանկյուն գծած շրջանակի մեջ և այս գծից դուրս, չորս կողմից գրված վրացերեն չորս առանձին տառ — վերևից՝ ու, ներքևից՝ մ ձախից՝ ջ, աջից՝ ն: Եթե ու և մ տառերն ընդունենք Քրոնիկոնի 440 (=1752 թվականը և ն տառի տակ նոյեմբեր ամիսը, ապա ջ-ն, որ վրաց այբուբենում 9000 թվանշանը ներկայացնող տառն Է, միանգամայն անհասկանալ կդառնա բոլոր տառերի նշանակությունը։ Չի ստացվում նաև Ջունուն կամ Մեջնուն բառերը, որովհետև այս վերջինը սովորարար նա գրում է Մեջլու ձևով: Ավելի քան անհասկանալի են հաջորդ խաղի շուրջը ևս նույն հաջորդականությամբ գրված վ, դ, պ և ն կամ ի տառերը, որ ընդունելով հայերենախառն՝ կարելի Է կարդալ նաև դօվա (աղոթք)։