Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օ

Օգութլամա — խրատական, բարոյախոսական բովանդակություն ունեցող ոտանաւոր (բառացի—խրատական)
Օթախ — սենյակ, առանձնասենեակ
Օյաղ (այըղ) — զվարթուն, խելքը գլխին, ոչ հարբած
Օյինբազավուր — ծաղրածուներով, ծաղրածուներ ունեցող
Օտկել (թհբ) — օգնել. չի օտկի — չի օգնի — ազդեցություն չի գործի
Օրթուն — որդունք — ճիճուներ, վնասատու միջատներ
Օրիվակալ — ամեն օր, հաճախ (հեղինակի բառը). «Չէ թե ամսով — օրիվակալ (6) — ոչ թե ամսով (ամիսը մեկ), այլ ամեն օր:


Լրացում

Ագուր — աղյուս
Ալթմիշլուղ — թուրք. հին արծաթ դրամ — 60 փարա
Բուխաղ (60) — վզի մասը՝ ծնոտի տակից՝ կրկնածնոտ
Զառ (Ա 60) — խաղի տեսակ, միայն զառ գցելով
Զոլ — գիծ, շերտ
Թանխա — հնում, դրամով կամ մթերքով ստանալիք, հատուցում, ապրանք
Խոջա 62) — այստեղ միայն վաճառական իմաստով
Ղազա (59) — արաբ. գազր—ղազի—դատավոր, իրավարար
Ղամա (Ա 57) — դաշույն
Ղամքաշ — վշտակիր, սգվոր
Ղանլու — (60 ) — արյունոտ, այստեղ արյուն արած, ոճրագործ
Մաթլաբա — պղնձյա միջակ, խոր ափսե
Շահիշահ (Ա 61) — այստեղ՝ տեր, մեծավոր
Շոռ (Ա 59) — աղիություն, փոխաբ.՝ ավելորդություն, չափի անցում, անհամություն
Պիտնա (վր.) — դաղձ համեմունքը
Զաբրով ուժով, ստիպելով, գորով
Վեջ (վէջ) — ցրվել, շաղվել
Տկճուր — տկճոր, փոքր տիկ — գինու համար
Փազա (59) — աճեցնել, ավելացնել (պարսկ. ֆուզուդէն բալից, շանֆեզա — երկարակեցություն տվող
Փարվան — ճախարակ, անիվ
Փարվար — դաստիարակող, սնող, հոգատար, սիրող
Փուշ(պ) — զրահ, վահան. փուշը կոտրած, փուշը թողած — վահանը կոտրված, իջեցրած — պարտված, ընկած տրամադրությամբ