Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քամ (քէմ) — պակաս, քիչ
Քամալ — գիտակցություն
Քաման—աղեղ (նետի)
Քամանդար — նետաձիգ, աղեղնավոր
Քամար — գոտի
Քան — մաքյան — տեղ, բնակության վայր, երկիր, «այս ու այն» աշխարհր
Քանար — ափ, եզերք || կողմ
Քանդիր — թոկ, վիշ (վուշաթել)
Քանդիրբազ — լարախաղաց
Քաշի — քաշել, «Շահն էր քաշի, շէր դիմանա»... (11) — թե որ Շահն էլ էր քաշել (քաշեր) շէր դիմանա...
Քաշկա — երանի՜ թե
Քաստ — աման, լայնաբերան կավե աման
Քավթար — բորենի, փոխաբ. վհուկ պառավ, խիստ ծերացած մարդ (հայհոյակ.) «...տի՛ս ինչ արավ քավթար ղարին» (52) — տես ի՛նչ արավ վհուկ պառավը
Քար սիրե — քարանձավ, այսինքն ճգնավորական, ասկետական կյանք սիրիր (16)
Քար (պարսկ.) — գործ || օգուտ. քար անել—ազդել, ներգործել, «քար չիս անի» (4)—չես ազդի, վնաս չես տա
Քար — կռիվ. քարով—կռվով, տես ուրուշ
Քարամ — քարամաթ — վեհանձնություն, ազնվություն, գթասրտություն
Քարգահ — դազգահ, արհեստանոց ...«մե նեստի քարգահ իմ բերի» (15)—մի այնպիսի մանվածքի դազգահ (կամ ասեղնագործի փոքրիկ տորք) եմ բերել
Քարիւանա — գործարան, արհեստանոց
Քափուր — կանֆարա, քափուր
Քիզ ավել (թհբ) — քեզնից ավելի
Քիզիդ (թհբ) — քեզ հետ. միասին
Քիլա (վր.) — կճուճ, կավե աման || հնում հացահատիկի չափ (արաբ.)
Քիսա — գրպանի քսակ, քիսա || անցյալում թանկագին թելերից հյուսած, կամ կտորից կարած (զարդարուն—ուլունքաշար) կանացի քսակ
Քոլ — թուփ
Քոշկ (քյոշք) — դղյակ, վիլլա || աշտարակ
Քով — ա (քյովա) — դույլ || ջրի կամ գինու մեծ աման, «Ձեռիտ ունիս թաս, լըցնիս ինձի տաս, ղուրթան իմ քովուն» (29)—...մատաղ եմ դույլին (այն ամանին, որից պետք է թասը լցնի)
Քոք — արմատ
Քուլ (քյուլ) — մոխիր
Քուլիշա — ընդհանրական || լրիվ, ամբողջական, անհաշիվ, «թարիփըտ դառա քուլիշով» (34) — գովք դառավ աշխարհով մեկ
Քուքուրթ — ծծումբ
Քրին (քիրէ) վարձ, քրեհ — ժամանակավոր վարձած
քրոնիկոն — թվականը՝ բամանված 532 տարի ունեցող հերթական շըրջանների վրա (սկիզբը ընդունելով բիբլիական 5604 թվ.— մեր էրայից առաջ) Ս.-Նովայի ժամանակ քրոնիկոնի 14-րդ շրջանն էր, սկսած 1312 թվականից, որը և գումարում ենք երգչի խաղերի տակ հիշված քրոն, թվերին (քր.
440+1312=1752 թվակ.), 14-րդ շրջանը վերջացել Է 1844 թվականով