Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՏՈԻԿ ԱՆՈԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Աբել — բիբլիական նախամարդ Ադամի երկրորդ որդին, որին, նախանձից դրդված, սպանէց իր ավագ եղբայր Կայենը (Գ. ծն., գլ. Դ)։
Ահարոն — բիբլիական առաջին քահանաներից—Մովսես Մարգարէի եղբայրը։
Արադստան (Իրագստան) — Իրաք և հյուս.-արևմտ. Իրանը — Պարսկ, Ատրպատականով, մինչև 18-րդ դ. և հետագայում հյուսիսային Միջագետքը կոչվում էր Իրաղստան — Արաբի, իսկ Ատրպատականը հյուսիս-արևմտյան Իրանի և Թեհրանի հետ — Իրաղստան — Աջեմի. ավելի տարածված էր Արաղստան աղավաղված ձևը (տես Դիվան հայոց պատմ. գիրք էջ 141, 225)։
Բադեշխան (Բադախշան)—Հինդու քուշ լեռներում գտնվող շրջաններից մեկը — Փյանջ (Ամու-Դարիա) գետի վերին հոսանքում, որի հյուսիս-արևելյան մասը (Լեռն. Բադախշանի ավտոնոմ մարզ) գտնվում է Տաջիկ. ՍՍՌ տերիտորիայում, իսկ հարավ-արևելյան մասը պատկանում է Աֆղանստանին։ Այս վերջինը ուշ միջնադարում, և այժմ էլ հայտնի է իր հանածոներով, մանավանդ ընտիր լալի (րուբին) հանքերով: Մինչև 19-րդ դարը լալի գլխավոր աղբյուրը Բադախշանն էր։ «Լալ-բադեշխան» — Բադախշանի լայ։
Բալխ — Ներկայումս փոքրիկ քաղաք հյուս. Աֆղանստանում։ Միջին դարերում հայտնի էր թե իր մետաքսագործությամբ և թե նշանավոր առևտրական հանգույց լինելով։ Բաչխը պատմական Բակտրիանայի Բակտրա մայրաքաղաքի տեղում է։
Բուխարա — Միջին Ասիայի հնագույն քաղաքներից մէկն է և 16-ից մինչև 20-րդ դ. սկիզբն երբ՝ Բուխարայի էմիրության մայրաքաղաքը։ 18—19-րդ դ. դ. Բուխարա քաղաքն ուներ 360 փողոց, 40 քարվանսարա և 50 շուկա։ Այժմ Ուզբեկական ՍՍՌ Բուխարայի մարզի վարչական - տնտեսական կենտրոնը։
Գումուշխանա— Թուրքիայի նշանավոր արծաթի և կապարի հանքը — Տրապիզոնից 70 կմ դեպի հարավ։ Մինչև 18-րդ դ. վերջերն ավելի մեծ նշանակություն ուներ և մշակվում էր տեղացի հույն հանքագործների կողմից։ Բառացի — արծաթի հանք։
Գուրգեն խան — Վրաստանի վերջին թագավոր Գեորգի XII (XIII)—1798—1800 թթ., Հերակլ 2-րդի անդրանիկ որդին, ծնվ. 1740-ական թվակ. (1750): Մինչև գահ բարձրանալը կոչվում էր Գուրգեն կամ Գորգին խան, իսկ Հայաստանում հայտնի էր Գեորգի Միրզա (արքայազն) անունով: Սայաթ-Նովան իրեն անվանում է Գուրգեն Խանի ճորտ: