Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զալ — Ֆիրդուսու Շահ-Նամեի հերոսներից մեկը — Ռուստամի հայրը և Սամի որդին։
էրակլե (էրեկլե) — 18-րդ դ. Վրաստանի ամենանշանավոր թագավոր Հերակլ II
(1744 —1798)։ Ծնվ. (մոտավ.) 1720 թվականին։ Նշանավոր զորավար և պետական գործիչ։ Երիտասարդ տարիքում մասնակցել է Նադիր խանի հնգկական արշավանքներին (1737—39 թթ.): 1744 թվակ. Նադիրը Հերակլի հորը—
Կախեթի թագավոր Թեյմուրազին նշանակում է Քարթալինայի թագավոր, իսկ
նրա տեղ Կախեթի թագավոր հաստատում Հերակլին, որը հոր մահից հետո,
1762 թվակ. հայտարարվեց միացյալ Քարթալինայի և Կախեթի թագավոր:
Սայաթ-Նովան Հերակլ II-ի պալատական երգիչն էր։
Լայիջան — Իրանի Գիլյանի մարզի քաղաքներից մեկը, ոչ հեռու Կասպից ծովից.
ճիշտը — Լահիջան։
Լեյլի — Արևելյան-արաբական հռչակավոր սիրավեպի՝ «Լեյլի-Մեջնուն»-ի հերոսուհին (տես. Մեջլում)։
Լողման — Արևելյան առասպելական իմաստուն թմիշկ — Լողման, կամ Լոխման հեքիմ։
Խալիլ — Բիբլիական (Գ. ծն.) հայր-Աբրահամի արաբական մականունը՝ Խալիլ-Ուլչահ ( =բարեկամն աստծու), որը համարվում է հրեական ժողովրդի առասպելական նախահայրը։
Խոսրով — Խոսրով I Անուշիրվան (531—579). Սասանյան Պարսկաստանի նշանավոր թագավորներից մեկը, որի ժամանակ Սասանյան Իրանը հասավ իր հզորության գագաթին։ Խոսրով I շուրջը վաղուց հյուսվել են շատ վիպական
պատումներ, մանավանդ գեղեցկուհի Շիրինի հետ կապված նրա սիրո և
ամուսնական կյանքի մասին. (տես Շիրին)։
Խորսասան — Իրանի հյուսիս-արևելյան մասի մեծ և նշանավոր նահանգը։ Գլխավոր
քաղաքն է Մեշհեդը։ Հայտնի է իր գորգերի, բամբակի, ցորենի, փիրուզայի
արտահանոլթյամբ։
Կայեն — «Նախահայր» Ադամի անդրանիկ որդին, որն սպանեց իր եղբայր Աբելին։ Չարության, նախանձի և եղբայրասպանության սիմվոլ։
Կարապետ — քրիստոնեական կրոնի ամենանշանավոր գործչի՝ Հովհաննես Մկրտչի
մականունը, որը իբր կարապետ է հանդիսացել Քրիստոսի համար—ավետել և
նախապատրաստել է վերջինիս «գալուստը», մկրտել Հորդանան գետում և գլխատվել Հերովդես Անտիպասի կողմից, նրա եղբոր աղջկա (Սալոմեի)
պահանջով, որպես պարելու «վարձ» (Ավետար.— Ղուկաս Ա. Գ. Է. Մարկ. Զ):
Հին դարերից ի վեր համարվել է արվեստի (երաժշտ., երգի ու պարի), գրականության (պոեզիայի) հովանավոր—փիր—մուսա։
Ղազար (կաթողիկոս — ճանկեցի)—Մեռել է 1751 թվականին։ էջմիածնի վանքի
շրջապարիսպը (Ղազարապատ) կառուցել տվողը։ Առանձին մեծագործություններով չի փայլել, չնայած Սայաթ-Նովայի մեծարմանը։
Ղարիբ — Շատ տարածված «Աշուղ Ղարիբ» հեքիաթ-սիրավեպի հերոսը, որը երկար պանդխտության և թափառումներից հետո արմանանում է իր սիրած Շահ Սանամին։
Ղըբըրզ — Կիպրոս կղզին (թուրք. արտասան.)։
Մարանդ — Պարսկ. Ատրպատականում — Ջուլֆայի և Թավրիզի ճանապարհի վրա
գտնվող քաղաք, որը 18-րդ դարում ծաղկուն վիճակում է եղել, որպես քարավան ալին առևտրի կայան: