Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քարատած դոգմաներով շղթայված մարդու շղթայված հույզերի պոռթկումն էր. հանճարեղ գուսանի շուրթերով։


Բավական էր, որ «խալխի նոքարը» դուրս եկավ այդ քարացած սկզբունքների դեմ հետևյալ համեստ բառերով.


«Թե վուր հոգուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում...»


Իր սիրային երգերում օգտաղործելով ոչ միայն հայ ժողովրդական երգերի ու տաղերգուների սիրած մոտիվները, այլև Առաջավոր Ասիայում ընդհանրացած մոտիվները, ձևերն ու պատկերները, բոլոր դեպքերում նա ինքնուրույն է և ինքնատիպ, սեփական ոճով, և ոչ պասսիվ հետևորդ։ Ամբողջ արևելյան պոեզիայում սոխակը անվերջ երգում-դայլայլում է, լալիս, բայց մեր երգիչը երբ սիրածին առաջարկում է գիշերը պարտեզ գնալ՝ զբոսնելու, գիշերվա անդորրը պատկերելու համար, ասում է.


«Բլբուլը քնած վարդի սաջարին» (թփին)։


Արտաքուստ նմանվող նրա բազմազան պատկերները չեն կրկնվում երբեք, ինչպես չեն կրկնվում երբեք առաջին հայացքից շատ նմանվող հայկական զարդաքանդակները։


Այդ նկատել են ռուս հեղինակներից — բանասեր պոետներից երկուսը՝ Յակով Պոչոնսկին և Վալերի Բրյուսովը։ Պոլոնսկին այն մարդն Էր, որն առաջին գրավոր և ջերմ խոսքն ասաց երգչի մասին՝ 1851 թ. «Կավկազ» ռուսատառ թերթում, իր բարեկամ Գ. Ախվերդյանի դեռևս անտիպ ժողովածուից վերցնելով և հրապարակ հանելով երգչի մի քանի տաղերը։ Նա գրում է այդտեղ, որ Սայաթ-Նովայի երգերը «բնավ նման չեն ոչ հարևան ցեղերի երգերին, և ոչ էլ այլ երգերի, որ եկել են Արևելքից, թեև հիշեցնում են նրանց», որ «չափազանց անհատական» այդ հեղինակի երգերում «կա քիչ երևակայություն, բայց շատ զգացմունք»։ Դրանից 65 տարի հետո ռուս ականավոր պոետ և գրականագետ-բանասեր Վալերի Բրյուսովը «Հայկական պոեզիայի անթոլոգիան» պատրաստելիս, թարգմանելով Սայաթ-Նովայի երգերից մի քանիսը, նրան դասում է «առաջնակարգ այն պոետների շարքին, որոնք իրենց հանճարի զորությամբ, դադարում են մեկ ժաղովրդի սեփականությունը լինելուց, բայց դառնում են ողջ մարդկության սիրելին»: Վ. Բրյուսովը Սայաթ-Նովային համարում է «երկնային այն հազվագյուտ պարգևներից... որոնք «օրհնանք են թողնում իրենց դարին ու իրենց ժողովրդին»: