Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սայաթ-Նովան հպարտությամբ իրեն կնքեց աշուղ անունով, մերժելով նույնիսկ տաղ բառը, իմանալով, որ այդ գալիս է եկեղեցական, հոգևոր երգերի անունից, փոխարենն ընդունելով ժողովրդական խաղ բառը։ Որպեսզի չթվա, որ նա այդ արել է բարբառի ազդեցությամբ,— ինքնաբերաբար, հիշենք մի երկու օրինակ. «Խաղ իս էլի, Սայաթ-Նովա», «Խաղի դավթար իմ քիզ համա». և միաժամանակ, հստակ նշում է խաղն ու տաղը՝ անջատված իմաստով.

Մեջլիսներու խաղըն դուն իս,
Վանքերումըն տաղըն դուն իս,
Սայաթ-Նովու բաղըն դուն իս (28):

Իհարկե, Սայաթ—Նովան ևս իր շատ բարձրորակ խաղերի մեջ ունի միէին որակի խաղեր, բայց ոչ թույլ ու ձանձրալի։ Ասում են, թե արծիվը երբեմն հավից էլ ցածր Է թռչում, բայց միշտ արծիվ Է մնում։ Միաժամանակ դժվար գործ Է լավերի մեջ լավագույնի ընտրությունը։ Նայած ո՞վ Է ընտրում, ի՞նչ աշխարհայացքով-մոտեցումով, ե՞րբ Է ընտրում, նույնիսկ կյանքի, տարիքի, անգամ տրամադրության ո՞ր պահին։


Սակայն նշելու Է Սայաթ-Նովայի բախտավոր եղակիությունը միջնադարյան հայ գրականության մեջ. որ մոտ երկու երրորդով մեզ հասած նրա եռալեզու ստեղծագործությունների շարքում բանաստեղծական գոհարները հաշվում ենք ոչ թե մատներով, այլ տասնյակներով։


Երգչի գրական ժառանգության մեջ սիրային մոտիվին նվիրված բազմաթիվ խաղերի շարքում հանդիպում ենք իր անձնական վշտերն ու ապրումներն արտահայտող շուրջ 15 խաղի, նույնքան Էլ ինքնաճանաչությանն ու իր արժանապատվոլթյան զգացումներին է նվիրված, բայց այս ամենի մեջ զգալի տեղ են գրավուք Սայաթ-Նովայի խոհական-խրատական մոտիվները, որոնց նվիրված է նրա ստեղծագործության մեկ հինգերորդից ավելին։ Դրանցից շուրջ 30 խաղ գրված է աղրբեջաներեն լեզվով, երկու երրորդը թարգմանված և տեղ գտած սույն ժողովածուում։ Ըստ երևույթին, մոտավորապես այդքան էլ պետք է եղած լիներ վրացերէն, բայց որովհետև վրացերեն խաղերի ժողովածուն, դավթարի մի զգալի մասի հետ կորել է (գուցե և անդարձ), ուստի մեզ հասել է նման մի քանի խաղ միայն (օր. 22, 23, 29)։


Համարձակ կարելի է ասել, եթե Սայաթ֊Նովայից պահպանվեին միայն այս ոչ սիրային մոտիվներով գրված խաղերը, թեկուզ և համեմված կրոնական մորալով, նա կրկին պատվավոր տեղ կգրավեր գրականության և գրականության պատմության մեջ։ Առանց այս մոտիվների, Սայաթ-Նովան չէր լինի իր հասարակության կյանքն արտահայտող խոշոր ներկայացուցիչն ու քարոզիչը, իր էպոխայի հայելին։


Յուրահատուկ փիլիսոփա-բարոյախոս, առաջավոր քաղաքացի և մարտիկ Սայաթ-Նովայի պոետական մեծությունը սակայն հանդես է գալիս գերազանցորեն սիրո խաղերի մեջ։ Նրա անմահությունը նրա թողած սիրո երգերի մեջ է. իր անհավասար սերը մեծ խորությամբ ու նրբությամբ երգելու մեջ, իր ազնիվ հոգու և պայծառ մտքի ողջ կարողությամբ: Եւ այդ, ինչպես ասվեց, միայն իր՝ երգչի անձնական սերը չէր, այլ ֆեոդալական-ավատական պայմաններում, կրոնական