Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

22

Դաստամազըտ սիմ ու շարբաբ, նամ շաղ էկած ռեհան է.
Ոէնքիրըտ ղալամով քաշած, Էրեսըտ զարնըշան է.
Ակըռքնիրըտ լալ ու մարքրիտ, ռանգիտ մարթ կու երանե։
          Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գիրիզման է.
          Նազիտ միռնիմ, նազ մի անի. նազըտ ինձ կու սըպանե։

Վուր բըլբոըլին վարթըն խափե, աբա խարին թամամե.
Ումնոր կանց միզի լավ սիրիս՝ Աստված չարին թամամե.
Դիդարետ կարոտ մընացի-էրկու տարին թամամ է։
          Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գիրիզման է.
          Նազիտ միռնիմ, նազ մի անի. նազըտ ինձ կու սըպանե

Թառամեցավ կարմիր վարթըն, բաղըն բըլբուլ չէ գալի,
Սիրտըս յարալու շինեցիր, էրվում իմ մըրմնջալի,
էշխեմետ հիվանդացիլ իմ, պառկած իմ դըժար հալի։
          Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գիրիզման է.
          Նազիտ միռնիմ, նազ մի անի. նազըտ ինձ կու սըպանե։

Մեջլումի պես սարն իմ նընգի, Լեյլումեն խաբար չունիմ.
էշխեմետ սիրտըս էրվում է, հովանալու ճար չունիմ.
Աստվաձ վըկա, աշխարումըս յիս քիզ ավել յար չունիմ։
          Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գիրիզման է.
          Նազիդ միռնիմ, նազ մի անի. նազըտ ինձ կու սըպանե։

Սայաթ-Նովեն ասաց. զալում, աչկըս լալիս է արին.
Հում կաթնակիր-Աթա՛մի ղաթ, նալաթ քու էյթիբարին.