Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

28

էշխեմեն էնպես վառվիլ իմ՝
Վունց Մեջլում՝ յա՜ր իմ ասում
                                                  էնտիղեմեն,

Գոզալի տիսուն կարոտ իմ՝
Հիդ քաշվի սա՛ր իմ ասում, էնտիղեմեն,
                                                  էնտիղեմեն.—

Ղուրբան իմ ծուցիտ նըռանըն,
Լոքիս տամ շիմշատ կըռանըն,
Թաք պառկիմ յարի դըռանըն,—
էրվում իմ, ճա՛ր իմ ասում, էնտիղեմեն,
                                                  էնտիղեմեն։

Հաքիլ իս ատլաս խասեմեն,
Խըմեցուր ձիռիտ թասեմեն,
Լամ աղա էշխիտ բասեմեն
էրվում իմ, ճա՛ր իմ ասում, էնտիղեմեն,
                                                  էնտիղեմեն:

Բաղ կու սիրիմ—յիս բաղման չիմ՝
Բաղի տիրուչըն ճանանչիմ.
Բըլբուլ իմ՝ սիրով վարթ կանչիմ,—
Լիդ քաշվի խա՛ր, իմ ասում, էնտիղեմեն,
                                                  էնտիղեմեն։