Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

27

Մեջլումի պես՝ կորավ յարըս,
Լե՛յլի ջան, ման իմ գալի յանա-յանա.
էրվեցավ խունի ջիգարըս,
Արնի պես աշկս է լալի յանա-յանա, յանա-յանա։

Բլբուլի նման լացիլ իմ,
Աշկիրըս արնով թացիլ իմ,
էշխեմետ հիվանդացիլ իմ,
Պառկած իմ դըժար հալի յանա-յանա, յանա-յանա։

էշխեմետ դառիլ իմ ձիգիդ։
Հալվեցա, մաշվեցա քիզիդ։
Ռահմ արա, մե խոսի միզիդ՝
Բեմուրվաթ, ձեն իմ տալի յանա-յանա, յանա-յանա։

էրվում իմ, կանչում իմ աման.
Ծուցըտ բադ, ունքիրըտ քաման.
Աշխարիս մեչըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի յանա-յանա, յանա-յանա։

Մանուշակ բաց արած հովին,
Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին,
Շատ մի լացնի Սայաթ-Նովին,
Աչկի լուս, կսկծալի՝ յանա-յանա, յանա-յանա։

(1757)

(Տես հաջորդ խաղի ծանոթ.)։