Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30

Վունցոր վուր ղարիբ բուլբուլըն մե տարով բաղին կարոտ է,
էնենց գու լա քու սիրողըն՝ ձեռիտ արաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի՛ խոսի, քու ճուրտըն աղին կարոտ է.
Հասիլ է ծուցիտ շամամըն՝ օսկե թաբաղին կարոտ է։

Մե զադ չըկա՝ գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըտ.
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըտ.
Բոյեմետ լուրս մատն ավելի, լըցվիլ է դոշտ ու թիկունքըտ
Ջարով-աբրեշումով հուսած մազիրըտ՝ շաղին կարոտ է:

Դուն խոմ է՛ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա՛րի.
Ծուցըտ վարազնած հուջրա է, հոտ ունե մուշկ ու ամբարի.
Իրեք հարուր վացցուն ու վից ամեն անդամըտ ղարարի.
Կուռըտ շիմշատ, մատնիրըտ մում՝ բըրոլե ճաղին կարոտ է։

Յիս էլ ուրիշ լար չի՛մ սիրի, աշխարումըս դո՛ւն իս իմըն.
Թե մե շափաթ քիզ չի՛մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմըն.
Թեգուզ թագավուրըն կանչե, թեգուզ Լողմանի հեքիմըն՝
Վո՛ւր մե դարդս կու հասկանան՝ դուգունըս գազին կարոտ է։

Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխետ յանա-յանա, գոզալ.
Անգաճ արա, մատաղ իմ քիզ, մե քիչ կամաց գընա, գոզար
Աշխարըս ումն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գոզալ:
Մակամ մի՞ռավ Սայաթ-Նովեն՝ անգաճըտ խաղին կարոտ է։


(1758)

Էսպես դիբա ու ենգիդունիայի հանգով, որ մուսադասի կասեն. Արութինի սաած, քրոնիկոնի 446-ին։