Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

31

Մե խոսկ ունիմ իլթիմազով, անգաճ արա, ով աչկի լուս.
Սըրտումըս ինթիզար ունիմ, քու տիսըն բարով, աչկի լուս.
Աջաբ քիզ ի՞նչ գեթ իմ արի՝ կենում իս խըռով, աչկի լուս.
Աշխարս աշխարով կըշտացավ, յիս քիզանից սով, աչկի լուս։

Մակամ օչով յա՞ր չէ սիրի, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա.
էշխեմետ ջունուն իմ էլի, ման իմ գալի յանա-յանա.
էս դարդեն օչով չը քաշե, վուր մե դանգին չի դիմանա.
Սիրտըս լուրի պես խորվեցիր էշխիտ կըրակով, ա՛չկի լուս:

Դոստիրըս դուշման շինեցիր, յագերուն ի՞նչպես դոստ անիմ.
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գուզե վուր ղաստ անիմ.
Աստված վըկա, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպես դուս տանիմ՝
Յիս մե փուքըր նավի նըման, քու էշխըն է՝ ծով, ա՛չկի լուս։

Գուզիմ բերանըս բաց անիմ, գովքըտ ասիմ թարիփի պես.
Տաս տարի է ման իմ գալիս Փաղիշահի շարիփի պես.
Օխտըն տարի էլ ման գու քամ սազըն ձիռիս Ղարիբի պես՝
Բութա Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչով, աչկի լուս:

Թեգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ահ չիմ ասի.
Իմ հուքմի-հեքիմըն դուն իս, յիս էլ ուրիշ Շահ չիմ ասի.
Սայաթ-Նովեն ասաց. զալում, յիս էն մահին մահ չիմ ասի՝
Հենչաք ըլի՝ դուն վըրես լաս մազըտ շաղ տալով, ա՛չկի լուս։

(1758)

Էս էլ էն հանգով. Արութինի ասած, քրոնիկոնի 446-ին: