Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

32

Խըմեցուր ձեռիտ թասեմեն,
Զո՛ւր իմ ասում, [տուր քասեմէն].
Մընացի սըկու մասեմեն
          Աչկի լուս, ջո՛ւր իմ ասի,
          [Հուր չիմ ասի, հուր] չիմ ասի,
          Թուր չիմ [ասի], տուր չիմ ասի:

Գոզալ, Աստված քիզի լավ տա,
Չուզողի աչկերուն ցավ տա.
Անգալի խոսկին մի ավտա.—
          Աչկի լուս, ուր իմ ասի,
          [Ս]ուր չիմ ասի, սուր չիմ ասի.
          Զու[ր] իմ ասի, սուր չիմ ասի։

Ով քիզի այան մըտիկ տա,
Աբելին՝ Կայան մտիկ տա.
Ինչ աչկ քիղ խայան մըտիկ տա,
          Ջանում յար, կոր իմ ասի.
          Նուր չիմ ասի, նուր չիմ ասի,
          [Կուր իմ ասի, նուր չիմ ասի]։

Ովոր ինձ շինից դիվանա՝
Սուրբ Կարապիտեն խիվանա.
Վաղի էրեսըն սիվանա.—