Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

33

էնդուր աչկըս չէ ցամաքում՝ սըրտիս մեջըն արին մընաց.
Վունչիչ դարով չը լավացավ՝ մըհլամըս հիդ յարին մընաց.
էշխեմեն հիվանդ պառկեցա, աշկըս ճանապարին մընաց.
Յիփ միռա՝ իժում տիս էկավ՝ նազըն բեիղրարին մընաց։

Գարունքվան վախտըն լըցվիլ է,— էրանի ձիզ, ծաղկած վարիր.
Թե բըլբուլին բաղն ղըրգեցիք, մանիշակով լիքըն սարիր,
Բաս ինչի՞ ձենըն չէ գալիս, սալբու չինար, էտ ի՞նչ արիր,
Ճուխկըտ բըլբուլին սըպանից՝ կարմիր վարթըն խարին մընաց։

Ալ պուճպուճեն, ասաց, խափե սարումըն ղարիբ բըլբուլին,
Յիփ բըլբուլըն միտըն ածավ ռեհնով կապած թայիգուլին.
Ով վաղ գընաց, վարթըն քաղից, չասին, թե պետկ է բըլբուլին,
Վա՛յ քու դարին, ղարիբ բլբուլ, լեշըտ չափարին մընաց։

Խոսկիրըտ քաղցրը քաղցրը է, լիզուտ շաքար ու նաբաթ է,
Խըմողին վընաս չի անի՝ ձեռիտ բըռնածըն շարբաթ է.
Շափաթն օխտն օր ին ասի՝ քու հաքածըն նուր բաբաթ է.
Հաքիլ իս բեհեզ ծիրանին՝ ծալած ղալամքարին մընաց։

Աշուղի լիզուն բըլբուլ է, օրհնանք ունե, նալաթ չը կա.
Շահի մոդ խոսկն անց կու կենա, սըպանելու ջալլաթ չը կա.
Հեքիմ ու դատաստան չը կա, մե դըրուստ ադալաթ չը կա.
Մե մարթ չը կեր՝ ազատիլ էր, Սայաթ-Նովեն դարին մընաց։

(1758 հունիս)

էս էլ դիքա ու ենգիդունիայի ձենում Արութինի ասած է, հունիսի սկզբին, քրոնիկոնի 446-ին։