Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

34

Անգին ակըն վըրետ շարած, անբան օսկու ռախտ իս, գոզալ:
Աստված քիզ ու նըրան պահե, ում հիդ վուր նըվախտ իս, գոզար
Բըլբուլին լիզու շիջեցիր՝ դուն վարթի դըրախտ իս, գոզար
Վարթըն մի ամիս ումբր ունե՝ դուն ամենան վախտ իս, գոզար

Մեմեկ մեմեկ էլ չի ասվի՝ թարիփըտ դառավ քուլիշով.
Պատիրրտ զարով զարբաբով, դոշամետ՝ խալով խալիշով,
Տախտակնիրըն՝ էրծաթեմեն, միխիրրն՝ օսկե գուլիչով,
Խոսրով փաչայեմեն թողած, դուն, թովուզի տախտ իս, գո՛զալ:

Սկանդարի Զուլղարի թողած ջավահիր իս, անգին լալ իս.
Դանգըն դանգի միչեն հանած, հիդքաշած մըսխալ մըսխալ իս,
Յիփ դուն սեյրանգահըն կեհաս, օշով այնումըտ չէ գալիս,
Փաք չունիս փաշահզադիմեն, անղամ, առանց սախտ իս, գո՛զալ:

Թեդուզ մըտոք ճարտար ըլի, կանց Սողոմոն գագա ըլի,
Թեդուզ մարքարիտով լիքըն, թեկուզ սադափ սադա ըլի,
Թեդուզ արեգագ լուսնիակ, թեդուզ հուրիղաղա ըլի,
էտ քու ամեն մարիփաթով գիփունին կու ախտիս, գոզալ:

Յիրգնուց վըրեդ ձուն է էկի՝ փունջ մանիշակ նուր իս, ջանըմ
Մոդըտ նըստողըն կու էրվի՝ էտ նազի տեր վուր իս, ջանըմ՝
Դիռ Սայաթ-Նովեն չէ միռի՝ դուն ինչի՞ տըխուր իս, ջանըմ,
Թաք յիս միռնիմ, դուն սաղ ըլիս, գերեզմանըս վաղ տիս, գոզալ: