Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1

Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամանչա՛,
Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա՛սն իս, քամանչա՛,
Ղա՛ստ արա՝ է՛լ լավ օրերու էդիվըն հասնիս, քամանչա՛.
Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա՛սն իս, քամանչա՛:

Անգաճըտ էրծաթեն պիտի, գըլուխըտ ջավահիր քարած,
Կութըտ ջիրմայեմեն պիտի, փուրըտ սադափով նաղշ արած,
Սիմըտ օսկեն քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած.
Օչով ղիմեթրա չի գիդի—լալ ու ալմասն իս, քամանչա՛:

Ճիպուտըտ վարաղնած պիտի՝ թահր ունենա հազար ռանգով.
Ձարըտ ռաշի կուգեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քրնեցնիս բանգով՝
Անուշահամ գինով լիքըն դուն օսկե թասն իս, քամանչա՛:

— 5 —