Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ածողիտ էրկու կու շինիս. առաչ չայի, ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի րափա գուզիս,
Յիփ վեր դու քաս՝ մեջլիսումըն քաղցըր զող ու սափա գուզիս.
Բոլորքըտ գոզալնիր շարած մեջլիսի կեսն իս, քամանչա՛։

Շատ տըխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն․
Յիփ քաղցըր ձայնըտ վիր կոնիս, բաց կուլի հիդըտ խաղողըն.
Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «ապրի քու ածողըն»․
Քանի սաղ է Սայաթ-Նովեն, շատ բան կու տեսնիս, քամանչա՛։

(1759)
Էսպես Արութինի ասած. քրոնիկոնի 447-ին։