Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

36

էշխեմետ հիվանդացիլ իմ, դիղի համա իմ լալի.
Վախում իմ թե դարդըն հալե, յիղի համա իմ լալի.
Շահի կարքած վեքիլի պես գիղի համա իմ լալի.
Տանեն դուս արածի նըման տիղի համա իմ լալի։

Մե տիղ հուքմի-հեքիմ չը կա՝ դուռըն էհամ, կանչիմ հարա.
Վի կենա Լողման հեքիմըն, բալքամ դարդիս անե չարա,
Տիս, թե ի՞նչպես է շըփոթվի, դուն իմ խի՛լքին մըտիկ արա,
Զուրն էկավ, գերանըս տարավ, ծիղի համա իմ լալի։

Սիրտըս էշխեմեն կրած է, դուգունըն դաղըն ի՞նչ կոնիմ.
Վունց ղոբա ունե, վունց չա՛փար, յիս էնպես բաղըն ի՞նչ կոնիմ.
Անդի լարըն կըտրրվիլ է, դարդակ սադաղըն ի՞նչ կոնիմ.
Նիտըս քարումըն կոտրեցի, թիղի համա իմ լալի։

Ղալամըն գիրըս չէ գրում՝ մե չուրացած թանքի նըման.
Խոսկիրըս մեմեկ չի ասվի՝ իմաստններու բանքի նըման.
Մեչըն չիմ կանացի մըտնի, ծովի ծածկած վանքի նըման.
Խոստովնահերըս հիռացավ, միղի համա իմ լալի։

Գիղումըն՝ մեչիք—տանուտեր, քաղաք տիղըն՝ Սուլթան—Խան իս.
Բաղումըն՝ վարթ ու մանիշակ, սարումըն՝ սընբուլ սուսան իս.
Ղաբուլ ունե Սայաթ—Նովեն՝ թաք քու ձիռով դուն սըպանիս.
Միռնելուս համա չիմ հոքում, ցիղի համա իմ լալի։