Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

37

Արի համով ղուլուղ արա, խալխի նոքար Սայաթ-Նովա.
Ամեն մարթ չի՛ կանա ճանգի շահով շըքար, Սայաթ-Նովա,
Ով քիզի լիզի պարքիվե, դուն տու շաքար, Սայաթ-Նովա,
Ղաստ արա՝ շուշետ չը կոտրին, չը խըփին քար, Սայաթ-Նովա։

Թեգուզ դըբրատանըն պահ տաս՝ ծեծով չի խըրատվի խիվըն.
Ինչրու անձնեն չը դուս էհա անախտիլի էն չար դիվըն,
Բեդասըլն՝ ասըլ չի դառնա. թոլով չի սիպտակի սիվըն,
Ծուռըն փետըն չի դըրըստի ռանդան, դուրգար Սայաթ-Նովա։

Թեգուզ իմանաս, գիդենաս աստղերու համբարքըն սիրուն,
Անբարի դուրձըն կորած է՝ կարթա Հարանց վարքրն սիրուն,
Ավիտարանի խոսկիրըն մարքարիտ Է, կարքըն՝ սիրուն,
Մի ածի խուզի առշիվըն լալ ու գովհար, Սայաթ-Նովա։

Թե էս կենաց փառքըն չուզիս՝ էն կենաց ալմասըն կու տան.
Թե հոքուտ խաթիր շալ հաքնիս՝ զար քաշած ատլասըն կու տան.
Թե վուր լալով զըխճում անիս՝ անմահացըն մասըն կու տան,
Խոստովանիս արած միխկըտ՝ շանիս ինքար, Սայաթ-Նովա։

Վուր տիղ հարսնիք, վուր տիղըն սուք, վուր տիղ սոյբաթ խաղ Է
ըլում.
Վուր տիղ ժամ, վուր տիղ պատարաք, վուր տիղ սիրով տաղ Է
ըլում,
Թե վուր հոքուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ Է ըլում՝
Վո՞ւր մե դարդին կու դիմանաս դուն ջըրատար Սայաթ-Նովա։

(1758)

Էսպես Արութինի ասած, քրոնիկոնի 446-ին։