Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

60

Մազիր ունիս դաստառեհան՝ նման սիրուն սուսանի[1]
Ունքիրրտ ղալամով քաշած, սազում ին միր գումանին.
Թերթերուկըտ նիտ ու նաշտար՝ դիպչում է միր քամանին.
Աչկիրըտ օսկե փիալա, կրակ դրից միր ջանին։

Լարթ էրեսիտ խալ իս դրի — աստղի նման հավասար.
Գունքըտ Հնդստանի մում է — ջանս արավ գավար-գավար.
Լիզուտ քաղցր, բառըտ քաղցր, ակըռքնիրըտ անգին քար.
Պըռոշեմետ միղր է կաթում, չէ հասնում միր փինջանին։

էրեսրտ է արիվ-լուսին, վիզտ է նման ղարղարի.
Բուխաղնիրըտ կախ ին ընգի՝ ինձ ամա չիս դարդ արի.
Կուռըտ շիմշատ, մատնիրըտ՝ մում, ղունգըտ արավ ինձ սարսարի.
Գիշեր-ցերեկ էշխի մեչն կախվիլ է միր դամանին:

էնդու համա ջունուն դառած կանչում իմ աման-աման՝
Աճիլ է, ծաղկիլ է ծոցըտ, հոտըն դուքա աննման.
Դոշըտ դառած [բադ ու բաղչա], խալ է գցի շամաման.
Կու բխեցնե կաթնեախպուր, կանանչ չայիր չիմանին:

  1. Ընդգծած կիսատողերը հայերէն գրածներն են, ոչ ընդգծածները՝ ադրբեջաներենից թարգմանածները։