Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

59

Մախուխն ու ոխչըրի միսը կռվեցան,
Ամեն մեկըն ասում ին՝ «մազեն յիս իմ».
Քու մեչն ի՞նչ ղըվաթ կա, ի՞նչ իս դուս տալի,
Մարթու ղըվաթ տվողն ու փազեն յիս իմ։

Մախուխն ասավ. «օխտը շափաթ պաս ունիմ,
Գլխիս ծառա օխտը նորահարս ունիմ.
Համիմ, սխտոր, պինտա ու պըռաս ունիմ,
Աթամորթու սրտի մուրազն յիս իմ»։

Ոխչըրի միսըն ասավ. «իմ մեչն է համը,
Կու դնին փըլավումն՝ կու քաշին դամը.
Ինձ մաթլաբեն կոծին, քիզ կոծին ջամը,
Ջիգրու կու պատռեցնիմ, քու ջաղեն յիս իմ»։

Մախուխն ասավ. «քանի փքվիս պատռվիս,
Պիտի վուր պաս պահիս, հազար փշրվիս,
Միխկիրիտ դարձ գաս ու պիտի հաղորթվիս՝
Դժոխկի ու դրախտի ղազեն յիս իմ»։

Ոխչրի միսըն ասավ. «պակսիլ է օրըն,
Դիփունն ինձ ին գովում՝ քաչալն ու քոռըն.
Քիզ կու քոռացընե իմ մատղի զորըն,
Լավաշում փաթաթած թավազեն յիս իմ»։

Սայաթ-Նովեն ասավ. «խոմ դի՛դիք՝ օց իմ.
Գուղիք էրկսիտ մետի, մեբաշ սղոցիմ.
Կու վիկալնիմ ձիզ մութն տիղն կընիմ,
Կողպեքն կու դընիմ՝ ձիր ռազեն յիս իմ»։