Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

61

Մշու սուլթան սուրփ Կարապիտ, երկինք է հասյալ գովքըն քո.
Գլուխ վարթապիտ ճշմարտության, չկար հավասար ոքըն քո.
Խոսկիրրտ անգին ջավահիր, լալ էս թափյալ բիրնոքըն քո.
Որովայնէ երգիր պաքիր, արմացյալին ծնողքըն քո.
Անապատեն բարբառեցար, հրաշախոս շըրթնոքըն քո:

Գընացիր գետըն Հորդանան, տերըն ինքըն մըկըրտեցիր.
Տիրոջըն դու ցուցիր մարդկանց՝ երրորդությունն հայտնէցիր.
Յիս վասըն այն ուրախ եմ շատ՝ չար սատանէն կորցըրեցիր.
Երեսուն ամ ի մեջ այրի, վասն աշխարհին աղոթեցիր.
Մեղրը վայրի վայիլիցար, շատ քախցըր ին քարոզքըն քո:

Գրյալ է ի մեջ սուրբ գրքի, Ովաննես միծի ծնունդկանանց.
Զարյամբ քո հոգիք փըրկեցիր, թագ ու պարծան իս կուս անանց.
Հրիշտակնիրըն իջան յիրգնուց, պըսակ լուսո առիր անանց.
Խաչապաշտյաց հիմըն դառար, աշտանակ իս ամեն վանանց.
Մասունքըտ ամեն տիղ ծավալի, ամեն տիղ է լուս-շողքըն քո:

Կըռապաշտըն քիզ հյուր կանչեց, զորս ամենայն յուր հավաքյաց.
Բազմությունըն եղև հուզյալ՝ եխպոր աղջիկըն չը խաղաց.