Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երդում կերավ գահի վերա, ինչ որ ուզես, կուտամ՝ ասաց.
Մարգարեի գլուխըն ցանկաց, դահիճըն իսկույն գըլխատյաց.
Օխտըն անուն հիշատակեցին, որ կտրեցին շըլինքըն քո:

Ինչ հրաշալի կերպ ունիր դուն, սանդարամիտըն գորոք սարսյալ,
Տարտարոսը հայտնի արիր, ավետիս համայն առաքյալ.
Դըրախտի հրեշտակըն իս դուն, սուրբըտ սըրբոց սիրտըտ
մաքրյալ.

Սայաթ-Նովան շատ կու ողբա, աղաչում է երեսն անկյալ:
Մեղավորաց միղքըն հալե, լուսով լի է տապանքըն քո: