Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

63

էս ի՞նչ էլավ ինձ հիդ, տե՛ս, ի՞նչ իմ արի,
Դե վիզըտ ծուռ, գնա՛, տանեն դուս արած.
Խիլքըս տանուլ տըված լիղնուրթ իմ դառի,
Գժված ման իմ գալի, բանեն դուս արած։

Քաղցր թութըս դառը լիզի շինեցի.
Յիս մե միղք իմ արի՝ նշտար քաշեցի,
Իմ էն արթար կաթիս արուն խառնեցի,
Բաս էնդոը համա իմ նանեն դուս արած։

Յիս բլբուլ իմ, վարթըս փակից ալալըն.
Տես ի՞նչ արից հուրիզադա ջալալըն,
Կորցրիլ իմ ջավահիրըն ու լալըն,
Մադան չունիս, Բադեշխանեն դուս արած։

Հա՛ լաց էլա, վա՛յ կանչեցի անհաշիվ,
Էլ ի՞նչ օգուտ, ջան տուր, կինքըտ հա՜ մաշի,
էս իմ դարդից թուղ վուր օչով չը քաշի՝
Օչով չըլի սիրեկանեն դուս արած։

Արի՛, մի՛ղք իս, Սայաթ-Նովա, միղանչող,
Ախպոր ճամփին կինքըս մատաղ ըլի թող.
Սըրան ղաբուլ իմ արարիչ-ստիղծող,
Հոքիս չանիս դրախտիջանեն դուս արած։