Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

62

Հիմքըտ վերըստին նուրեցին, շաղ արին, Մողնու սուրփ Գևուրք.
Քար ու կիրըտ ոխչարի կաթ շաղ արին, Մողնու սուրբ Գևուրք.
Ալ ու ձախ կախեցին՝ բրոլե ճաղ արին, Մողնու սուրփ Գևուրք.
Յիրգնուց լուսըն վըրետ կամար-թաղ արին, Մողնու սուրփ Գևուրք։

Պատիրըտ կարմիր ագուրով, սընիրըտ տաշ մարմար քարով,
Հընդու միչեմեն դուս էկած վարաքուրըտ՝ ղալամքարով,
Թագիրըտ անգին ակնիրով, ըզգիստըտ զարբաբով, գարով.
Բիմըտ ու խաչկալըտ դրախտի բաղ արին, Մողնու սուրփ Գևուրք։

Վիրնատունտ սանդալէ տախտակ, ռանգըն է տորոնի նըման.
Լոքով ու մարմնով կու սըրփվի, ով քիզ դուքա մոնի նըման.
Տապանակ ուխտի կըտակավ խորանտ Ահարոնի նըման.
Միաբանքըտ քաղցր ձայնով տաղ արին, Մողնու սուրփ Գևուրք։
Ամեն բորոտըն կու սրփվի, քիզի դուքա ով փափակով...[1]

  1. Այս տողը ջնջված է հեղինակի կողմից։