Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թամամ մութ բըռնից աշխարը,
Ի՞նչ է Աթամ-Եվի ճարը.
Սատանեն գըթավ հընարը,
Ասաց—գուղիք՝ ձիզ լուս կուտամ:

Կուտամ, ասաց՝ գիրըն առավ.
Հորդանանու գիտը տարավ,
Աթամ վուր էտ շարթըն արավ,
Նաթիջում դըժուխք գնաց ջամ:

Ջամ հազար տարի անց, տերն էկավ աշխար,
Ազատից հոքիքը, բան չթողից քամ:

Քամ ու նիղ օրէր տեսան շատ.
Ով ունեցավ հուս ու հավատ,
Իղրարին մնացողն հաստատ,
Տերըն կու հիշե ամեն ժամ:

Ժամն ու ժամանակըն է նիղ.
Մահըն կու գա ամենան տիղ.
Կուլինի դատաստան ահիղ.
Աղաչիմ փրկիչըն՝ հուսամ:

Հուսամ, Սայաթ-Նովես, միղքիրըս քավիմ,
Թե չէ դատաստանին լիս ի՞նչ ջուղաբ տամ։